Անգոլայի հանքափորները գտել են վերջին 300 տարվա ամենամեծ վարդագույն ադամանդը
Տնտեսություն
17:15 27/07/2022
Աշխարհ

Անգոլայի հանքափորները գտել են վերջին 300 տարվա ամենամեծ վարդագույն ադամանդը

Անգոլայի հանքագործները գտել են վերջին 300 տարվա ամենամեծ վարդագույն ադամանդը։ Այն կշռում է 170 կարատ է։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Լուլոյի վարդ» անվանումը ստացած անմշակ ադամանդի իրական չափը հայտնի կդառնա այն կտրելուց և հղկելուց հետո: Այս գործընթացը կարող է նվազեցնել ադամանդի չափը 50 տոկոսով: Ամենայն հավանականությամբ, դրանից հետո այն կվաճառվի միջազգային գնորդներին տասնյակ միլիոնավոր դոլարներով։

«Այս ռեկորդակիր և տպավորիչ վարդագույն ադամանդը փաստում է, որ Անգոլան ադամանդի արդյունահանման համաշխարհային ասպարեզում կարևոր խաղացող է»,-ասել է հանքային ռեսուրսների նախարար Դիամանտինո Ազևեդոն:

Հաղորդվում է, որ այս ադամանդը մինչ այդ 100 կարատից ավել քաշ ունեցող քարեից 27-րդն է՝ հայտնաբերված ադամանդներով հարուստ Անգոլայի հյուսիս-արևելքում:
 

Placeholder