Հայաստանի հավաքականների կազմերը՝  Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Սպորտ
11:04 27/07/2022
Հայաստան

Հայաստանի հավաքականների կազմերը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 29-ին կսկսվի  շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արման Փաշիկյանը  թիմ է ընդգրկել  Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին:

Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց  ընտրանիում են  Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը:

Placeholder
Հայաստանի հավաքականների կազմերը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում