Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Քաղաքական
13:54 27/07/2022
Աշխարհ

Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգը կլքի իր աթոռը հաջորդ սեպտեմբերին։  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի հայտնել է The Daily Telegraph-ը։

Հրատարակության տվյալներով, ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչ Ջոնսոնն, այդ պաշտոնի համար նկատի Էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին և Դևիդ Քեմերոնին։
 

Placeholder
Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը