Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոնվերս Բանկը նախանշված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է: Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Բանկը դիմելու է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ՝պարտատոմսերը ցուցակելու համար:
Թողարկման մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/2022issue/։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: