Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրի
Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է տրամադրել կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստավորման համակարգերը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստավորման համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:
«Ռոսպոտրեբնադզորի կողմից ռուսական թեստավորման համակարգերը փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների փորձագետների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման մեթոդների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։