Ստամբուլում գործարկվել է ուկրաինական հացահատիկի համակարգող կենտրոնը
Քաղաքական
13:44 27/07/2022
Աշխարհ

Ստամբուլում գործարկվել է ուկրաինական հացահատիկի համակարգող կենտրոնը

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման Համատեղ կոորդինացիոն կենտրոնը (ՀՎԿ) սկսել է աշխատանքը Ստամբուլում: rbc.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Կենտրոնի աշխատանքներին Ռուսաստանից բացի կմասնակցեն Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը։

Երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հենց հուլիսի 26-ին  Ստամբուլ կժամանի ռուս փորձագետների  խումբը և կսկսի աշխատանքը քառակողմ ձևաչափով։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է կոնտր-ծովակալ Էդուարդ Լույկը։

ՊՆ-ից հավելել են, որ ռուս մասնագետները կզբաղվեն «բոլոր անհրաժեշտ հարցերի արագ լուծմամբ»՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրերի գործնական իրականացման համար։

Placeholder
Ստամբուլում գործարկվել է ուկրաինական հացահատիկի համակարգող կենտրոնը