Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան
Իրավունք
13:02 27/07/2022
Հայաստան

Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. 

«Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:

Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»։ 

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։

 

Placeholder
Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան