851 մլն դրամ ԱՆ-ին՝ 5 ԲԿ-ի վերակառուցման, կառուցման և 1-ի նախագծման համար
Առողջություն
12:27 28/07/2022
Հայաստան

851 մլն դրամ ԱՆ-ին՝ 5 ԲԿ-ի վերակառուցման, կառուցման և 1-ի նախագծման համար

«Նախագծով նախատեսվում է բժշկական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 մլն դրամ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով  օրակարգի 47 հարցից զեկուցվող վերջին՝ երրորդ նախագիծը:

Նա հայտնեց, որ հատկացված գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնի վերակառուցմանը, կառուցմանը և 1 բժշկական հաստատության կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթի նախապատրաստմանը:

Նախարարը սկսեց թվարկել այդ հաստատությունները՝ ասելով, որ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային  կենտրոնը, Վաղարշապատի հիվանդանոցը, Աշտարակի հիվանդանոցը, Արտաշատի  ԲԿ-ի  պոլիկլինիկան, իսկ Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են նոր շենքեր:

Ավանեսյանը հայտնեց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման համար:

Նա վստահեցրեց, որ բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով և գույքով:

Placeholder