Իրանը հայտնել է Մոսադի շահերի համար աշխատող խմբի ձերբակալության մասին
Քաղաքական
15:45 28/07/2022
Տարածաշրջան

Իրանը հայտնել է Մոսադի շահերի համար աշխատող խմբի ձերբակալության մասին

Իրանական հետախուզությունը հայտնել է երկրում խմբավորման վնասազերծման մասին, որը գործում էր իսրայելական հետախուզության՝ Մոսադի շահերից ելնելով։ ISNA գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանական հետախուզությունը հայտնաբերել և ձերբակալել է Իսրայելի հետ կապված լրտեսական կազմակերպության անդամներին»,- Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարությունը հրապարակել է լրատվական գործակալությունը:

Ընդհանուր առմամբ հինգ մարդ է ձերբակալվել։

Իրանի իշխանությունները վերջերս բազմիցս հայտարարել են երկրում Իսրայելի օգտին աշխատող խմբերի բացահայտման մասին։ Մայիսի 22-ին ISNA գործակալությունը հաղորդել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները), երկրի հետախուզության նախարարության հետ համագործակցելով, վնասազերծել է մի խումբ, որն աշխատում էր իսրայելական հատուկ ծառայությունների հետաքրքրությունների շրջանակում։
 

Placeholder