Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
Տնտեսություն
17:30 28/07/2022
Աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ

Առաջին կիսամյակում Ռուսաստանի Բանկ ուղարկված յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ: Այդ մասին հայտնում է բանկի կարգավորողի մամուլի ծառայությունը։

Դրամատան տվյալներով՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն ստացել է 198,5 հազար բողոք ֆինանսական ծառայությունների սպառողներից և ներդրողներից, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշներն աճել են 36%-ով։ Կենտրոնական բանկում այս աճի հիմնական պատճառը համարել են պատժամիջոցների ազդեցությունը ֆինանսական հաստատությունների աշխատանքի վրա։ Ամենից հաճախ սպառողները դժգոհում էին բանկերի և բրոքերների աշխատանքից: ԿԲ-ն պատժամիջոցների վերաբերյալ ստացել է ավելի քան 33 հազար բողոք (ընդհանուր բողոքների 16,7%-ը)։

Բանկից նաև նշել են, որ հիմնականում դժգոհություն են հայտնել արտարժութային փոխանցումների հետ կապված դժվարությունների, արտարժութային հաշիվների վրա միջնորդավճարների ներդրման և արտարժութային ավանդներից միջոցներ հանելու հետ կապված խնդիրների վերաբերյալ։

Ըստ ԿԲ-ի՝ ընդհանուր առմամբ, պատժամիջոցներով պայմանավարվոծ բողոքները չհաշված, հունվար-հունիսին բանկերի դեմ բողոքների թիվը նվազել է գրեթե 5%-ով։

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո մի շարք երկրներ Ռուսաստանի բանկերի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանեցին, այդ թվում՝ ՎՏԲ-ի, «Օտկրիտիեն»-ի, «Սովկոմբանկ»-ի, «Պրոմսվյազբանկ»-ի և «Նովիկոմբանկ»-ի նկատմամաբ։

Placeholder