Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ից ուղարկած Կապիկի ծաղիկի թեստերի օգտագործումից ստացել ենք միայն բացասական արդյունքներ. Անահիտ Ավանեսյան
«Մենք ՌԴ-ից ստացել ենք Կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները և կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ օգտագործում ենք»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ մինչ այդ պահը իրականացրած բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել և Հայատանում Կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին՝ նախարարը հայտնեց, որ հանրապետությունում պատվաստվածների տոկոսը չի փոխվել, այն 46 % է, բայց հավաստիացրեց, որ բուստեր պատվաստումների թիվն ավելացել է, քանի որ ճամփորդության համար այն պարտադիր պահանջ է: