Թուրքիայում 5 հոգի ծեծել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդին
Իրավունք
17:29 29/07/2022
Տարածաշրջան

Թուրքիայում 5 հոգի ծեծել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդին

Թուրքիայի Ուսքյուդարում 5 հոգի հարձակվել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան։ «Երկիրմեդիա»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Երիտասարդ Առլենի վրա, որը կշռում է ընդամենը 45 կգ, հարձակվել են մեկ շաբաթ առաջ։ Հանցագործներին գտնելու աշխատանքներ չեն տարվում։ Ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է ատելության ֆոնին։ Առլենին ծեծել են, քանի որ ինքը հա՞յ է»,-հայտնում է Փայլանը։

Placeholder