«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հասարակություն
19:36 29/07/2022
Հայաստան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։

Placeholder
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է