UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ ստադիոնում «Պուտին» վանկարկելու համար
Սպորտ
13:11 29/07/2022
Տարածաշրջան

UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ ստադիոնում «Պուտին» վանկարկելու համար

UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Fenerbahce - Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ, գրում է Էրմենիհաբերը։ 

Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կևի «Dinamo»-ն, խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինացի ֆուտբոլիստների վրա:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է արել թուրքական ակումբը՝ նշելով, որ վերոնշյալ վանկարկումները չեն արտահայտում թուրքական ակումբի դիրքորոշումը: Կոչ է արվել տարանջատել սպորտն ու քաղաքականությունը:

Թուրք ֆուտբոլասեր երկրպագուների վանկարկումների պատճառով «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել հետխաղային մամուլի ասուլիսին։

Հանդիպումից հետո Ինստագրամի թուրք հետևորդները Մոսկվայի «Dinamo»-ի էջում թողել են ռուսական դրոշով և ՌԴ նախագահ Պուտինին աջակցություն հայտնող բազմաթիվ մեկնաբանություններ։

 

Placeholder
UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ ստադիոնում «Պուտին» վանկարկելու համար