NASA. Հուլիսի 30-ին և 31-ին Երկրի կողքով երկնաքերերի մեծության երկու աստերոիդ կանցի
Աշխարհում
12:05 29/07/2022

NASA. Հուլիսի 30-ին և 31-ին Երկրի կողքով երկնաքերերի մեծության երկու աստերոիդ կանցի

2022 թվականի հուլիսի 30-ին և 31-ին Երկրի կողքով կանցնեն երկու աստերոիդ: Գրում է «Գազետա ռու»-ն, այդ մասին հայտնում է NASA-ն:

Առաջին աստերոիդը, որը ստացել է 2016 CZ31 անվանումը, կանցնի Երկրի կողքով շաբաթ օրը ժամը 3-ին մոտավորապես 55000 կմ/ժ արագությամբ՝ Երկրից մոտ 2,8 միլիոն կմ հեռավորության վրա:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ այս աստերոիդը Երկրին մոտենում է մի քանի տարին մեկ, հաջորդ անգամ այն կմոտենա 2028 թվականի հունվարին։

Երկրորդ 2013 CU83 աստերոիդն ունի 183 մետր լայնություն և Երկրի մոտով կանցնի 6,9 միլիոն կմ հեռավորության վրա։ Տիեզերական այս ժայռը կշարժվի 21000 կմ/ժ արագությամբ և կմոտենա Երկրին 2022 թվականի հուլիսի 31-ին, առավոտյան ժամը 3:30-ին։
 

Placeholder
NASA. Հուլիսի 30-ին և 31-ին Երկրի կողքով երկնաքերերի մեծության երկու աստերոիդ կանցի