Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են: Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի 4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն, իսկ վերածվել է պատժի:
Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է»։
Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր:
Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։