Վրաստանում սգո օր է
Տարածաշրջան
10:11 30/07/2022
Տարածաշրջան

Վրաստանում սգո օր է

Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Վարչապետն իր ցավակցությունն է հայտնում մահացածներիի ընտանիքի անդամներին և հարազատներին։

«Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։

Այս դժվարին պահերին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մահացածի ընտանիքի անդամներին ու հարազատներին, ՆԳՆ ղեկավարությանը, մեր ողջ հասարակությանը։

Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասում է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վրացական Գուդաուրի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել:  Կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։ 

Placeholder
Վրաստանում սգո օր է