Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնում Գուդաուրիում զոհվածների ընտանիքներին և հարազատներին
Քաղաքական
16:22 30/07/2022
Տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնում Գուդաուրիում զոհվածների ընտանիքներին և հարազատներին

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին` ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- նշում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 

Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Գուդաուրիում, սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։  Ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։

Այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված։ 

Placeholder
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնում Գուդաուրիում զոհվածների ընտանիքներին և հարազատներին