Իրանում ջրհեղեղներից առնվազն 56 մարդ է զոհվել
Իրավունք
15:36 30/07/2022
Աշխարհ

Իրանում ջրհեղեղներից առնվազն 56 մարդ է զոհվել

Իրանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել:  ԻՌՆԱ ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարը։ Նրա խոսքով, 18 մարդ անհետ կորած է համարվում։

МИР 24-ը  գրում է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից ամենաշատը տուժել են Յազդ, Լորեստան, Մազանդերան, Թեհրան, Չեհարմեհալ եւ Բախտիարիա նահանգները։

Placeholder
Իրանում ջրհեղեղներից առնվազն 56 մարդ է զոհվել