Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է «վճռականորեն ճնշել Հայաստանի «սադրանքները»»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է բանակին պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների «անհապաղ և վճռական» զսպմանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասվում է Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
Գերատեսչության ղեկավարը նման հրաման է տվել ծառայողական խորհրդակցության ժամանակ, «որը տեղի է ունեցել նախարարի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի գնահատումից հետո»։
«Հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել, որ զորքերում պետք է ստուգումներ անցկացվեն մարտական պատրաստության վեցամսյա գործընթացի արդյունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։