«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա
Քաղաքական
17:01 30/07/2022
Աշխարհ

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

Հուլիսի 30-ին «Գազպրոմը» դադարեցրել է Լատվիային գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «Լենտա․ռու»-ն։

Նշվում է, որ մատակարարումների դադարեցումը պայմանավորված է գազի դուրսբերման պայմանների խախտմամբ։

Հուլիսի 27-ից «Գազպրոմը» կրճատել է «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումները։ Ծրագրի համաձայն՝ մատակարարումները կկազմեն նախագծային հզորության 20 տոկոսը և չեն գերազանցի օրական 33 մլն խմ-ը։ Միաժամանակ, գազատարի պլանային ծավալը կազմում է օրական 167 մլն խմ։

Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ Siemens-ը չի կատարում «Հյուսիսային հոսքի» գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների վերանորոգման աշխատանքները:
 

Placeholder