Թուրքիան պատժամիջոցների ֆոնին կտրուկ ավելացրել է արտահանումը Ռուսաստան
Տնտեսություն
15:13 30/07/2022
Տարածաշրջան

Թուրքիան պատժամիջոցների ֆոնին կտրուկ ավելացրել է արտահանումը Ռուսաստան

Թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան 2022 թվականի հունիսին կտրուկ աճ է գրանցել և նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 46%՝ եվրոպական երկրների պատժամիջոցների և Ռուսաստանի Դաշնություն դրանց մատակարարումների ծավալի նվազման ֆոնին։

Թուրքիայի ապրանքների արտահանումը Ռուսաստան հունիսին տարեկան կտրվածքով աճել է 46%-ով՝ հասնելով 791 մլն դոլարի, ինչը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա այդ երկրին զբաղեցնել չորրորդ տեղը ռուսական շուկա ապրանքների խոշորագույն մատակարարների ցանկում։

ՌԲԿ-ն, հղում անելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտին, գրոմ է, որ 2022 թվականի հունիսին Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումն անցյալ տարվա հունիսի համեմատ աճել է 46%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 52%-ով՝ հասնելով 791,4 մլն դոլարի։

Մայիսին այդ ցուցանիշը կազմել է 519 մլն դոլար։ ՄԱԿ-ի առևտրային տվյալների բազայի (Comtrade) համաձայն, հունիսին գրանցված ծավալը ռեկորդային է մեկ ամսվա ընթացքում առնվազն 2010 թվականի սկզբից։

Թուրքական մրգերի, ինչպիսիք են դեղձը և կեռասը, մատակարարումները մեծ աճ են գրանցել, սակայն զգալիորեն աճել է նաև մեքենաների, սարքավորումների և բաղադրիչների մատակարարումը:

Placeholder