Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղկից մահվան երկրորդ դեպքը
Աշխարհում
17:27 30/07/2022
Աշխարհ

Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղկից մահվան երկրորդ դեպքը

Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել Իսպանիայում, հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Cadena SER ռադիոկայանին։

Մեկ օր առաջ Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հաստատել էր երկրում կապիկի ծաղիկից առաջին մահը։

Նշենք, որ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում, սակայն նշվել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:
 

Placeholder