Ռուսաստանի դպրոցներում սեպտեմբերից կներդրվի դասաժամերի նոր ձևաչափ
Կրթություն, գիտություն
16:00 30/07/2022

Ռուսաստանի դպրոցներում սեպտեմբերից կներդրվի դասաժամերի նոր ձևաչափ

Սեպտեմբերի 5-ից ռուսական դպրոցներում դասաժամեր կլինեն՝ նվիրված ռուսական հասարակության արժեքներին, որոնք ամրագրված են ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի հանրային նախագծերի գրասենյակի ղեկավար Սերգեյ Նովիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այս տարվանից արդեն այդ դասաժամերը կներդրվեն բոլոր դպրոցներումԼ ն ժամերը կներդրվի]։ Կրթության նախարարությունը օգոստոսյան համաժողովների ընթացքում նախատեսում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ուսուցիչների հետ, որպեսզի ուսուցիչներն իրենք կարողանան անցկացնել այդ դասաժամերը, որոնք կոչվում են «Զրույցներ կարևորի մասին»։

Նա նշանակալի է համարել այն փաստը, որ այդ դասաժամերը կներառվեն դպրոցների կրթության ծրագրում։

Նովիկովի խոսքով՝ այս դասաժամերը կարող են անցկացվել տարբեր ձևերով՝ կախված աշակերտների տարիքից։

Placeholder