Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել
Տարածաշրջան
09:00 30/07/2022
Տարածաշրջան

Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել

Վրաստանում՝ Գուդաուրիում, սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։  Ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերել երկու հոգու, որոնք պարապլաներով բախվել էին ժայռին:

1tv.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ այսօր Գուդաուրի հանգստավայրում փրկարարական գործողության ժամանակ կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։

«Դժբախտ պատահար է տեղի ունեցել.  ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկնելով խոցվել։ Ցանկանում եմ իմ խորին վիշտը հայտնել տեղի ունեցածի համար, իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։ Բոլորիս համար դժվար է, հատկապես՝ ընտանիքների, ընկերների, ՆԳՆ-ի համար։ Վեցը մեր աշխատակիցներն էին, երկուսը՝ շտապ օգնության բժիշկ»,- ասել է նա։ 

Նա նաև ասել է, որ մահացել էր պարապլաներով սլացող զբոսաշրջիկը, ով բախվել էր ժայռերին. իսկ օդաչուն վիրավորվել էր։ Նրան օգնելու համար էլ մեկնել էր սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը։ 

Placeholder