Հայաստանում ադամանդի արտադրությունը 67․2%-ով աճել է
Տնտեսություն
19:00 30/07/2022
Հայաստան

Հայաստանում ադամանդի արտադրությունը 67․2%-ով աճել է

Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալներն ավելացել են:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի հունվար-մայիսին հանրապետությունում  արտադրվել է 56 հազար 973.6 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  67․2 տոկոսով:

Նշենք, որ 2021 թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 34 հազար  կարատ ադամանդ։

Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Բելգիայից, Հնդկաստանից  և Իսրայելից:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է 975.5 կգ ոսկերչական արտադրանք,  ինչը 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 16․4%-ով ավելի է:
Նախորդ տարվա հունվար-մայիսին արտադրվել է 837.7 կգ ոսկերչական արտադրանք:
 

Placeholder