«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համար
Մշակույթ
18:45 30/07/2022

«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համար

Փողոցային մուլտֆիլմների փառատոնի հայտերը բաց են փոքրիկ և երիտասարդ ստեղծագործողների համար:

Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ փառատոնն ընդունում է երիտասարդ անիմատորների (4-18 տարեկան) մասնակցության հայտեր  անիմացիայի մրցույթին մասնակցելու համար: Մասնակիցներին տրված է ցանկացած բովանդակությամբ և աշխատանքային եղանակով կարճ ստեղծագործություն ներկայացնելու  հնարավորություն (մինչև 5 րոպե):

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ օգոստոսի 31-ը: Մանրամասն տեղեկատվության համար այցելել փառատոնի պաշտոնական կայք։ 

Փառատոնի կազմակերպիչների ուղերձը փոքրիկ և երիտասարդ անիմատորներին՝
«Դադարեք հետևել youtuber-ների կյանքին և խաղալ տեսախաղեր, ավելի լավ է ստեղծեք ձեր սեփական անիմացիոն, ձեռքով նկարված, համակարգչային, պլաստիլինե պատմությունը, նկարահանեք այն ձեր սմարթֆոնով և ուղարկեք մեզ»:

ՀՀ ԿԳՄՍ կայքից տեղեկանում ենք, որ մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ:

 

Placeholder