Ուկրաինա զենքի մատակարարումն երկարացնում է հակամարտությունը. Լավրովը՝ Բլինքենին
Քաղաքական
09:30 30/07/2022
Աշխարհ

Ուկրաինա զենքի մատակարարումն երկարացնում է հակամարտությունը. Լավրովը՝ Բլինքենին

Հուլիսի 29-ին ամերիկյան կողմից նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է  ՌԴ ԱԳՆ-ն։

Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը միայն երկարացնում է հակամարտությունը և բազմապատկում զոհերը։

«Պետքարտուղարի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ խաղաղ բնակչության դեմ լայնորեն կիրառվող ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների շարունակական զինումը միայն երկարացնում է Կիևի ռեժիմի հոգեվարքը,  ձգում հակամարտությունը և բազմապատկում զոհերը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Placeholder
Ուկրաինա զենքի մատակարարումն երկարացնում է հակամարտությունը. Լավրովը՝ Բլինքենին