Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը, գրում է «Իզվեստիա․ռու»-ն։
«Առողջապահության նախարարությունը հաստատել է Իսպանիայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, երկրում վարակվածների թիվն արդեն հասել է 4298-ի։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 27-ին հայտարարել էր, որ կազմակերպությունը խորհուրդ չի տալիս երկրներին այս փուլում զանգվածային պատվաստումներ կատարել վիրուսի դեմ։ Պատվաստումները պետք է լինեն նպատակաուղղված բարձր ռիսկային խմբերի քաղաքացիների համար, մասնավորապես՝ նրանց, որոնք շփվել են հիվանդի, բուժաշխատողների, լաբորանտների հետ:
Նշենք նաև, որ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում, սակայն նշվել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից: