Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը
Սպորտ
13:51 30/07/2022
Հայաստան

Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ը կանցկացվի աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ ստուգատեսին կմասնակցեն նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը  և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ  և արդեն այսօ մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց Կոլումբիայում կդիմավորի ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Նշած ցատկորդներին  կփոխարինեն մեր ազգային հավաքականի անդամներ, կապանցի ցատկորդներ ,  անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Երկշաբաթյա հավաքից հետո Ֆրանսիայից մարզուհիները  կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ  կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին / 1500 մետր / և ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանին:  Մեր երկյակի անդամները իրենց վարպետությունը կցուցադրեն օգոստոսի 15 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: 

Placeholder
Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը