Բաքվում շտապ վայրէջք կատարած Թել Ավիվ-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է
Քաղաքական
16:58 01/08/2022
Տարածաշրջան

Բաքվում շտապ վայրէջք կատարած Թել Ավիվ-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է

Թել Ավիվից Մոսկվա թռչող El Al ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը, որը շտապ վայրէջք է կատարել Բաքվում, մահացել է սրտի կաթվածից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ մամուլի ծառայության ղեկավար Փաշա Կեսեմենսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական 14 հեռուստաալիքը, երկուշաբթի օրը Թել Ավիվից Մոսկվա չվերթ իրականացնող El-Al ավիաընկերության ինքնաթիռը վթարի ազդանշան է տվել և շտապ վայրէջք է խնդրել Բաքվում՝ ուղևորներից մեկի առողջական խնդիրների պատճառով։

«Թել Ավիվ-Մոսկվա (DME) չվերթով թռչող El Al Israel Airlines ավիաընկերության հրամանատարը շտապ վայրէջք է խնդրել Բաքվի միջազգային օդանավակայանում՝ օդանավում գտնվող ուղևորի առողջության կտրուկ վատթարացման պատճառով (ինֆարկտ): Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 12.44-ին: Ցավոք, ուղևորն արդեն մահացել էր թռիչքի ժամանակ»,-ասել է նա։

 

Placeholder