Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայում առաջարկել են գազ ստանալ աղբից՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար
Գերմանիան կարող է նվազեցնել ռուսական գազի սպառումը կենսաբանական թափոնների օգտագործման միջոցով, ասել է Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի շրջակա միջավայրի փոխնախարար Անդրե Բաումանը: Südwestrundfunk-ի տարածած լուրից մեջբերում է արել «Գազետա ռու»-ն։ Նրա խոսքով՝ բանանի կեղևից կարելի է գազ արտադրել.
«Բնական գազը արտադրվում է բանանի կեղևից, և մեզ ավելի քիչ գազ է անհրաժեշտ կլինի Պուտինից։ Գանձերը թաղված են կոշտ թափոնների մնացորդային բաքում: Սա մեր ոսկու մնացորդային թափոնն է»,-ասել է Բաումանը:
Քաղաքականության տեսանկյունից՝ օրգանական աղբից ստացվող գազն արդեն էլեկտրաէներգիա է ապահովում ավելի քան 200,000 գերմանացիներին, և այդ թիվը կարող է կրկնապատկվել ապագայում, եթե զարգացվի վերամշակումը: Ինչպես ընդգծել է Բաումանը, դրան կարող է օգնել նոր պաշտոնի՝ «աղբի հետախույզների» ստեղծումը, որոնք հասանելիություն կունենան բազմաբնակարան շենքերում գտնվող քաղաքացիների աղբին՝ դրանք ավելի լավ տեսակավորելու համար։