Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է
Տարածաշրջան
14:31 01/08/2022
Տարածաշրջան

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է

Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 365 424 նոր դեպք։ centralasia.media-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը։

Առողջապահության նախարարության հրապարակած վերջին շաբաթական Covid-19 աղյուսակի համաձայն՝ մահացել է 157 մարդ,  ապաքինվել է 265 962 մարդ։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Թուրքիայում հայտնաբերվել է 15 միլիոն 889 հազար 495 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 99 հազար 341 մարդ։

Placeholder