Իրանը հայտարարել է, որ երկիրը չի աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին
Քաղաքական
14:15 01/08/2022
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է, որ երկիրը չի աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին

Իրանը չի աջակցում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և չի մասնակցի ռազմական գործողությունները սրող նախաձեռնություններին։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այդ մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կանանի Չաֆին։

«Իրանը չի սատարում և չի աջակցի կողմերից ոչ մեկին մյուսի դեմ»,-ասել է նա և հավելել. «Մենք չենք մասնակցի որևէ նախաձեռնության, որը սրում է ռազմական գործողությունները Ուկրաինայում»։

Դիվանագետի խոսքով, Իրանի ընտրությունը խաղաղությունն ու աջակցությունն է այս ճգնաժամի կարգավորմանը, և Թեհրանի բոլոր ջանքերը գործադրվում է այդ ուղղությամբ։

«Մենք պատրաստ ենք մեր դերն ունենալ այս ճգնաժամի ավարտին հասցնելու գործում»,-հավելել է նա։
 

Placeholder