Ղրղզստանում ընտանեկան տոնակատարության ժամանակ 58 մարդ թունավորվել է
Աշխարհում
10:33 01/08/2022
Աշխարհ

Ղրղզստանում ընտանեկան տոնակատարության ժամանակ 58 մարդ թունավորվել է

Ղրղզստանի Բատկեն շրջանի սրճարանում ընտանեկան միջոցառումը նշելուց հետո ավելի քան 50 մարդ դիմել է բժշկական օգնության, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակային հսկողության վարչությանը հղումով։

Ընտանեկան տոնն ավարտվել է վեց հյուրերի հոսպիտալացմամբ, այդ թվում՝ երկու անչափահասների, երեխաները միջին ծանրության վիճակում գտնվում են տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ սանիտարական բժիշկների՝ տոնական ընթրիքին մասնակցել է ավելի քան 250 մարդ, նրանցից 58-ը դիմել են բժիշկներին սննդային թունավորման ախտանիշներով։

Ռոսպոտրեբնադզորի մասնագետները սրճարանից սննդամթերք են առգրավել, նախնական տեղեկություններով՝ զանգվածային թունավորման պատճառը կարող էր լինել հաստատության խոհանոցում սանիտարահամաճարակային չափանիշներին չպահպանելը։
 

Placeholder