Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը կրկին հայտնում է, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի
Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն նման խնդիր իշխանությունների օրակարգում չկա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման ծրագիր օրակարգում չկա»,-նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ AEOI-ի ղեկավարը նշել է, որ միջուկային զենք ստեղծելու ձգտման մասին Թեհրանի հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են։
«Այդ կեղծ մեղադրանքները Իսրայելի կողմից հնչում են հակահեղափոխական ուժերի աջակցությամբ՝ հասարակական կարծիքը խեղաթյուրելու նպատակով»,-ասել է նա։
Էսլամին ասել է, որ «կառուցողական համագործակցություն է հաստատվել Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև, որն անխափան է գործում»։ «Մեր բոլոր գործողությունները միջուկային ծրագրի մշակումն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո գտնվող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում»,-ասել է նա։