Ճապոնիայում հաճախակիացել են դելֆինների հարձակման դեպքերը  մարդկանց վրա
Աշխարհում
09:19 01/08/2022
Աշխարհ

Ճապոնիայում հաճախակիացել են դելֆինների հարձակման դեպքերը մարդկանց վրա

Ճապոնիայի Ֆուկուի քաղաքի լողափերում մարդկանց վրա դելֆինների հարձակման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ NHK-ի հաղորդմամբ, այս կապակցությամբ հանգստացողներին կոչ է արվում հեռու մնալ ջրում գտնվող ծովային կաթնասուններից։

centralasia.media-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը երկու հոգի բողոքել են դելֆինի խայթոցներից. կծել են նրանց ձեռքերն ու մատները։

Արձանագրվել է նաև դեպք, երբ դելֆինը 6 մ խորության վրա հետապնդել է դայվերին, կաթնասունն իրեն ագրեսիվ է պահել և փորձել է կծել սուզման սարքավորումները։ Դայվերին հաջողվել է փախչել, երբ դելֆինը դուրս է եկել ջրի երես՝ շնչելու համար:

Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին The Japan Times-ը գրել էր, որ հուլիսի 9-ին լողափի բացումից հետո Ֆուկուի քաղաքում տասը հարձակում է եղել։ Ըստ իշխանությունների, դրանք կատարվել են նույն կենդանու կողմից, որն առաջին անգամ երևացել  է ապրիլին մեկ այլ քաղաքային լողափի տարածքում։
Առայժմ վնասվածքները եղել են աննշան. տուժածների մեծ մասը բողոքել է խայթոցներից, սակայն տեղական իշխանությունները նախազգուշացրել են ավելի լուրջ վնասվածքների հնարավորության մասին:

Դելֆինները Ֆուկուիի ափերի մոտ հայտնվել են այս տարվա մայիսից, իսկ հուլիսին սկսել են ահազանգեր հնչել  մարդկանց վրա հարձակումների մասին։ Լողափը հագեցած է ուլտրաձայնային սարքերով, որոնք դելֆիններին հեռացնում են լողի տարածքից։ Կան նաև վտանգի մասին նախազգուշացնող նշաններ։

Քաղաքացիներին հորդորում են դելֆինների հետ հանդիպելիս չդիպչել նրանց քթի ծայրին և հետևի լողակին,  քանի որ դրանք ամենազգայուն տեղերն են և դիտել կաթնասուններին անվտանգ հեռավորությունից։

 

Placeholder
Ճապոնիայում հաճախակիացել են դելֆինների հարձակման դեպքերը մարդկանց վրա