Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին  պաշտպանը միջնորդություն է ներկայացրել
Իրավունք
16:21 01/08/2022
Հայաստան

Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։

Այս հանգամանքով պայմանավորված՝ միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,- գրել է Ա. Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Placeholder
Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել