Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարածաշրջան
15:42 02/08/2022
Տարածաշրջան
Բաքվի կողմից օկուպացված Վարանդայում ականի վրա երեք ադրբեջանցի է պայթել
2020 թվականի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Բաքվի կողմից օկուպացված Վարանդայի շրջանում ականի վրա պայթել է 3 մարդ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ականազերծող ընկերության երեք աշխատակիցներ՝ ծնված 1976, 1990, 1991 թվականներին, նշված տարածքում ականազերծման աշխատանքներ կատարելիս պայթել են հակահետևակային ականի վրա։ Երկուսը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, երրորդի աջ ոտքն անդամահատվել է։
Placeholder