Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
Քաղաքական
12:45 02/08/2022
Տարածաշրջան

Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին։

«Նախապես այդ հարցը ներառված էր աշխատանքային ծրագրում»,-ասաց նա՝ պատասխանելով Ռաիսիի՝ Նյու Յորք հնարավոր այցի մասին հարցին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ջահրոմիի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը։ Անցյալ տարի Ռաիսին ասաց, որ չի գալու Նյու Յորք՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով և միջոցառմանը խոսեց տեսակապի միջոցով։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Placeholder
Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք