Չավուշօղլու. Եվրոպայի և Ասիայի հակամարտությունները Թուրքիային ստիպում են նոր տրանսպորտային միջանցքներ փնտրել
Քաղաքական
12:33 02/08/2022
Տարածաշրջան

Չավուշօղլու. Եվրոպայի և Ասիայի հակամարտությունները Թուրքիային ստիպում են նոր տրանսպորտային միջանցքներ փնտրել

Ուկրաինայում և Աֆղանստանում հակամարտությունները խաթարում են հաստատված առևտրային ուղիները և ստիպում Անկարային նոր տրանսպորտային միջանցքներ է փնտրում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը Ուզբեկստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության, առևտրի և տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ուկրաինայի և Աֆղանստանի հակամարտությունները, որոնք անմիջականորեն ազդում են մեր տարածաշրջանի և մեր երկրների վրա, ցույց են տալիս, թե որքան կարևոր է գլոբալ անկայունության համատեքստում դիվերսիֆիկացնել տրանսպորտային և հաղորդակցության ուղիները»,-ասել է նա Տաշքենդում եռակողմ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ առանց դրա դժվար է ապահովել պարենային և տնտեսական անվտանգությունը։

Նմանատիպ ձևաչափով բանակցություններ են կազմակերպվել երեք երկրների ղեկավարների նախաձեռնությամբ։ Տաշքենդը դարձել առաջին միջոցառման անցկացման վայրը, ակնկալվում է, որ նման հանդիպումները կդառնան պարբերական։

Ծրագրին համապատասխան՝ բանակցողները կքննարկեն համագործակցությունը ներդրումների, նորարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում։ Օրակարգում ներառված են նաև արտաքին քաղաքականության, տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև տրանսպորտի և կապի ոլորտում տարածաշրջանային փոխկապակցվածության և փոխգործակցության ամրապնդման հարցեր։
 

Placeholder