Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկների ծաղիկի բռնկման պատճառով
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը երկուշաբթի արտակարգ դրություն է հայտարարել կապիկների ծաղիկի բռնկման պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
«Նահանգապետ Գևին Նյուսոմը, կապիկների ծաղիկի բռնկման դեմ պայքարի շրջանակներում, այսօր արտակարգ դրություն է հայտարարել՝ նահանգում պատվաստումների ջանքերը խթանելու նպատակով»,-ասվում է նահանգի գործադիրի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Կալիֆոռնիայի բնակչության պատվաստման հնարավորությունները հիմնված կլինեն կորոնավիրուսային համաճարակի ժամանակ մշակված ենթակառուցվածքի վրա։ Նահանգը դաշնային կառավարությունից ստացել է ծաղիկի դեմ պատվաստանյութի ավելի քան 61,000 դեղաչափ: Բնակչությունը ստացել է ավելի քան 25 հազար պատվաստում։
Հուլիսի վերջից իշխանությունները շաբաթական անցկացնում են մոտ 1000 թեստ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) տվյալներով՝ նահանգում գրանցվել է կապիկների ծաղիկով վարակման 827 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին կապիկների ծաղիկի բռնկումը հայտարարեց հանրային առողջության արտակարգ իրավիճակ։