Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում «Վազմեզդիե» գործողության մասին
Քաղաքական
20:35 03/08/2022
Հայաստան

Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում «Վազմեզդիե» գործողության մասին

Այսօրվա դեպքերի մասին, երբ Ադրբեջանը խախտել է առանց այն էլ իր պայմաններով թելադրած հրադադարը, գրում է dw-ն։  

Ադրբեջանը հայտարարել է «Վոզմեզդիե» (հատուցում)  ռազմական գործողության մասին Արցախի Հանրապետությունում։ Գործողություն, որ փաստացի հարձակում է Հանրապետության վրա։

«Այդ տարածքների ապառազմականացումը բացարձակապես անհրաժեշտ է»,- dw.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Լրատվամիջոցը փոխանցում է «մի շարք բարձունքների գրավման» մասին,«մի քանի մարտական դիրքերի ոչնչացման» մասին։

Իսկ ՌԴ ՊՆ խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարիբաբի բարձունքի շրջանում։ Արցախի Հանրապետությունում հրադադարի խախտման մասին գրում է Ռիա Նովոստին։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Placeholder
Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում «Վազմեզդիե» գործողության մասին