Արցախի Հանրապետությունում վիրավորված զինծառայողներից մի քանիսին տեղափոխել են Երևան
Առողջություն
22:27 03/08/2022
ԼՂՀ

Արցախի Հանրապետությունում վիրավորված զինծառայողներից մի քանիսին տեղափոխել են Երևան

 Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։

«4 վիրավոր գտնվում են ծանր վիճակում, որից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մնացած վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Հարցին՝ արդյո՞ք Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, նույնիսկ վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում։
Երևան են տեղափոխել միջին և թեթև վիրավորում ստացած զինծառայողներին, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը շարունակում է մնալ Հանրապետական հիվանդանոցում»։
Նախարարը հայտնել է, որ զինծառայողները բեկորային վնասվածքներ են ստացե, այսինքն՝ ԱԹՍ-ների հետևանք է։

Placeholder