ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի և Արևմուտքի միջև կառուցողական համագործակցության դարաշրջանն ավարտվել է
Քաղաքական
13:33 03/08/2022
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի և Արևմուտքի միջև կառուցողական համագործակցության դարաշրջանն ավարտվել է

ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրի համար գրած իր հոդվածում ասել է, որ արևմտյան երկրների հետ Ռուսաստանի կառուցողական փոխգործակցության դարաշրջանն անդառնալիորեն ավարտվել է՝ անկախ Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքից։ Այդ մասին հայտնում է «Գազետո ռու»-ն:

«Անկախ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության  տևողությունից և արդյունքից, արդեն կարելի է փաստել, որ Արևմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեև՝ ոչ խնդրահարույց համագործակցության երեսնամյա դարաշրջանը անդառնալիորեն ավարտվել է»,-գրել է նա։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը թևակոխել է ԱՄՆ-ի գլխավորած ոչ բարեկամ երկրների դաշինքի հետ առճակատման սուր փուլ։

«Հակառակորդի նպատակն է ռազմավարական պարտության մատնել մեր երկրին՝ վերացնելով նրան որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ասել է Դրոբինինը։
 

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի և Արևմուտքի միջև կառուցողական համագործակցության դարաշրջանն ավարտվել է