Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել
Աշխարհում
10:41 03/08/2022
Աշխարհ

Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել

Եգիպտոսի հարավում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Sky News Arabiya հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Չորեքշաբթի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Սոհագ նահանգում։ Ավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ դիմացից գնացող մեքենան շրջանցելու  համար և բախվել բեռնատարին։ 17 մարդ տեղում մահացել է. Եվս 7 ուղևոր ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

Նախնական տվյալներով՝ վթարի պատասխանատվությունը կրում է ավտոբուսի վարորդը։

Placeholder
Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել