Եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն
14:05 03/08/2022
Հայաստան

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հայաստանի տարածքում օգոստոսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 05-07-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Placeholder
Եղանակն՝ առաջիկա օրերին