Արցախի թեմակալ առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին
Հասարակություն
14:09 04/08/2022
ԼՂՀ

Արցախի թեմակալ առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է  Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: Սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելել  բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։ 

Սրբազան Հայրը աղոթել է նրանց առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցել է  նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արցախում լարված իրավիճակի արդյունքում հայկական կողմն, ըստ Արցախի ՊԲ-ի, ունի երկու զոհ, վիրավորներ։


Placeholder
Արցախի թեմակալ առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին