Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին դիվանագիտական բոլոր միջոցներով կասեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները
Քաղաքական
10:03 04/08/2022
Աշխարհ

Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին դիվանագիտական բոլոր միջոցներով կասեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները

ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն Թվիթերում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության դեմ վերջին օրերին Ադրբեջանի հարձակումներին։

«Սա Լաչինի միջանցքի փակման անհեթեթ պահանջով արցախցիներին Ալիևի սպառնալիքների վերջին օրինակն է։

Ես կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դդատապարտել այդ գործողությունները և օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները Ալիևի վտանգավոր գործողությունները կասեցնելու համար»,- գրել է Ֆրանկ Փալոնեն։

 

Placeholder
Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին դիվանագիտական բոլոր միջոցներով կասեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները