Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
4-ժամ փակ մնալուց հետո այսօր առավոտյան ժամը 6-ից վերսկսվել է երթևեկությունը Լարսով
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանում վատ եղանակի պատճառով փակվելուց չորս ժամ անց: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրն այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման հնարավորության, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Վլադիկավկազ-Լարս հատվածով թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը՝ Ռուսաստանից դուրս մեկնելու նպատակով՝ 2022 թվականի օգոստոսի 6-ին ժամը 6:10-ից մինչև հատուկ հրաման»,-ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով շաբաթ օրը ժամը 02:20-ից Վրաստանի ռազմական մայրուղին՝ Լարսը փակ է եղել։
Ներկայումս ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։